Որոնել
Արխիվ
10.03.2020  21:06

Առաջին խումբ. Նվազագույն և խոշոր հաշիվներով հաղթանակների տուր

Մարտի 9-ին և 10-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 21-րդ տուրի հանդիպումները:

Առաջատար «Վեստ Արմենիան» Միխայիլ Ժաբկինի դուբլի շնորհիվ հաղթել (2:1) է «Լեռնային Արցախին» և այժմ ունի 55 միավոր:

Կոբենան Աջումանիի միակ գոլի շնորհիվ «Վանն» առավելության է հասել «Արագածի» նկատմամբ, իսկ չեմպիոնության համար պայքարող մյուս թիմը` «Լոկոմոտիվը» բաց է թողել տուրը: Երկու թիմերն էլ ունեն 48-ական միավոր:


ԲԿՄԱ-«Դիլիջան ՖԱ» 1:0 (0:0)
Էջմիածին, ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Արաքսիա Սարիբեկյան
Գոլը՝ Ստեփան Սահրադյան, 89

«Արագած»-«Վան» 0:1 (0:0)
Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ
Մրցավար՝ Արթուր Սաֆարյան
Գոլը՝ Կոբենան Աջումանի, 47


«Արարատ-2»-«Տորպեդո» 5:2 (1:0)
Ձորաղբյուր, Ձորաղբյուրի մարզաբազա
Մրցավար՝ Հովիկ Ազիզյան
Գոլերը՝ Իգոր Գաբրիել Ագուիար, 38, Դավիթ Բաղդասարյան, 50, Ռազմիկ Հակոբյան, 57, Կարեն Խատուև, 64, Վոլոդյա Իսրայելյան, 79 («Արարատ-2»), Ալեքս Գաբգե Կոջո, 60, Միրոսլավ Դեդա, 81 («Տորպեդո»)


«Արարատ-Արմենիա-2»-«Ալաշկերտ-2» 3:0 (1:0)
Երևան, ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Սամվել Հովսեփյան
Գոլերը՝ Դավիթ Նալբանդյան, 5, Նարեկ Ալավերդյան, 57, Հակոբ Խաչատրյան, 87


«Լեռնային Արցախ»-«Վեստ Արմենիա» 1:2 (0:1)
Սիսիան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Շահեն Աղայան
Գոլերը՝ Սարգիս Մեթոյան, 88 («Լեռնային Արցախ»), Միխայիլ Ժաբկին, 15, 67 («Վեստ Արմենիա»)


«Փյունիկ-2»-«Անի» 1:2 (1:0)
Երևան, «Փյունիկ» մարզադաշտ
Մրցավար՝ Արտակ Վարդանյան
Գոլերը՝ Դանիել Պետոյան, 34 («Փյունիկ-2»), Նիկիտա Շումերկո, 79, 89 («Անի»)


«Շիրակ-2»-«Մասիս» 1:4 (0:1)
Գյումրի, ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Վարդան Մանուկյան
Գոլերը՝ Դավիթ Սերոբյան, 49, Համլետ Մնացականյան, 68, ինքնագոլ («Շիրակ-2»), Օուրա Անիկետ Ալաին, 20, 81, Օլեքսի Բոնդարենկո, 86 («Մասիս»)


«Սևան»-«Ուրարտու-2» 3:1 (2:0)
Ձորաղբյուր, Ձորաղբյուրի մարզաբազա
Մրցավար՝ Սարգիս Խաչատրյան
Գոլերը՝ Արամ Լոռեցյան, 19, Սեյրան Մալխասյան, 21, Արամ Սարգսյան, 57 («Սևան»), Արսեն Սադոյան, 64 («Ուրարտու-2»)

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000