Որոնել
Արխիվ
09.03.2020  23:55

«Սևիլյա» - «Ռոմա» խաղը նույնպես կանցնի առանց հանդիսականների

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում կայանալիք «Սևիլյա» - «Ռոմա» խաղը կանցնի առանց հանդիսականների, հաղորդում է ABC de Sevilla-ն։ Պատճառը կորոնավիրուսի տարածումն է։ 

Բացի այդ, ոստիկանության վարչությունը հայտարարել է, որ չի երաշխավորում աշխատկիցների անվտանգությունը ստադիոնում։

Նշենք, որ հանդիպումը նախատեսված է մարտի 12-ին։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նույն պատճառով առանց հանդիսականների կանցնեն ՉԼ-ի 2 1/8 եզրափակչի հանդիպումներ՝ «Վալենսիա» - «Ատալանտա» և ՊՍԺ - Դ․ «Բորուսիա»։ Չի բացառվում, որ «Բարսելոնա» - «Նապոլի» խաղում նույնպես արգելվի երկրպագուների մուտքը «Կամպ Նոու»։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000