Որոնել
Արխիվ
09.03.2020  14:49

Յուրչենկոն վնասվածք է ստացել

Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն վնասվածք է ստացել:

33-ամյա ֆուտբոլիստը չի կարողացել մասնակցել Ղազախստանի առաջնության 1-ին տուրի «Տոբոլի» դեմ խաղին, որում նրա թիմը` «Շախտյորը» (Կարագանդա) պարտվել է 1:3 հաշվով:

«Ցավոք, Յուրչենկոն չկարողացավ մասնակցել հանդիպմանը: Առաջիկա ժամանակահատվածում նա բուժզննում կանցնի: Դրանից հետո կտեսնենք` ինչ իրավիճակ է»,- հետխաղային ասուլիսի ժամանակ հայտարարել է «Շախտյորի» գլխավոր մարզիչ Վյաչեսլավ Գրոզնին:

Հիշեցնենք, որ Յուրչենկոն ընդունել էր Հայաստանի հավաքականի հրավերը և պետք է մասնակցեր Ուզբեկստանի ու Ղազախստանի դեմ առաջիկա ընկերական հանդիպումներին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000