Որոնել
Արխիվ
07.03.2020  18:37

Արտետա. «Կդիտարկենք Մխիթարյանի վերադարձը. նա միշտ ինձ դուր է եկել»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է «Ռոմայում» վարձավճարով հանդես եկող Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի՝ Հենրիխ Մխիթարյանի մասին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են լոնդոնցիներին։

«Մխիթարյանին վերադարձնելու հնարավորություն ունենք, դիտարկում ենք այդ տարբերակը։ Նա միշտ ինձ դուր է եկել։ Նա ֆուտբոլիստ է, ով կարող է ադապտացվել ցանկացած թիմին, երբ լավ մարզավիճակում է։

Միկին վերջին խաղերում շատ լավ է հանդես գալիս։ Գիտենք նրա որակները, ֆուտբոլային անցյալը։ Մեզ լրացուցիչ տեղեկություններ են պետք, որպեսզի ճիշտ որոշում կայացնենք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Նշենք, որ «Ռոմայի» հետ պայմանագրում չկա կետ, որով հռոմեացիները կկարողանան ամռանը գնել 31-ամյա խաղացողին, բայց նրանք հույս ունեն համաձայնության հասնել «Արսենալի» հետ տրանսֆերի վերաբերյալ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000