Որոնել
Արխիվ
07.03.2020  17:21

Ղազախական դեսանտ. Խաղացին միայն Բարսեղյանն ու Հովհաննիսյանը

Այսօր 4 խաղով մեկնարկեց Ղազախստանի առաջնությունը։ 

«Աստանան» սեփական հարկի տակ 4-0 հաշվով ջախջախեց «Կիզիլ Ժարին»։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում ու փոխարինվեց 65-րդ րոպեին՝ 1-0 հաշվի ժամանակ։

«Կայրաթը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության մատնեց «Տարազին»։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին՝ 1-1 հաշվի ժամանակ։

Գրիգորի Բաբայանի գլխավորած «Տոբոլը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց Կարագանդայի «Շախտյորին»։ Դաշտի տերերի կազմում պահեստայինների թվում հայտավորված էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, ով այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Նրա թիմակից, Հայաստանի հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը, ինչպես նաև Հայաստանի հավաքականի նոր դարպասապահ Դավիդ Յուրչենկոն («Շախտյոր») հայտավորված չէին խաղին։ «Շախտյորի» պահեստայինների նստարանին մնաց Ղազախստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Գևորգ Նաջարյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000