Որոնել
Արխիվ
07.03.2020  12:33

Գևգեոզյանը դուբլի հեղինակ է դարձել ու վրիպել 11 մետրանոցից Պերուի առաջնության հերթական խաղում (VIDEO)

Պերուի առաջնության 6-րդ տուրում «UTC Կախամարկան» մրցակցի հարկի տակ 2-2 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Դեպորտիվո Լյակուաբամբայի» հետ։

Մաուրո Գևգեոզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և դարձել դուբլի հեղինակ։ 39-րդ րոպեին նա հաշիվը դարձրել է 1-1՝ դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը, իսկ 67-րդ րոպեին հաշվի մեջ առաջ է մղել «Կախամարկային»։ 83-րդ րոպեին էլ՝ 2-2 հաշվի ժամանակ, Գևգեոզյանի թիմը ևս մեկ 11 մետրանոցի իրավունք է ստացել, սակայն այս անգամ «Էլ Արմենիոն» չի կարողացենլ այն անվրեպ իրացնել ու դառնալ հեթ-տրիկի հեղինակ։

«Կախամարկան» վաստակած 9 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը, իսկ գևգեոզյանը խփած 4 գոլով լավագույն ռմբարկուների ցուցակում բաժանում է 2-7-րդ տեղերը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000