Որոնել
Արխիվ
05.03.2020  16:37

Ապշեցուցիչ գնահատական ստացած Մխիթարյանը` թոփ-5 լիգաների շաբաթվա խորհրդանշական հավաքականում

Whoscored.com վիճակագրական կայքը Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է թոփ-5 լիգաների խորհրդանշական հավաքականում:

Կալյարիի դեմ Իտալիայի առաջնության 26-րդ տուրի խաղում (4:3) 31-ամյա ֆուտբոլիստը դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Նման ելույթի համար նա 10 հնարավորից արժանացել է 9,5 գնահատականի:

Թոփ-5 լիգաների շաբաթվա խորհրդանշական հավաքականը.

Դարպասապահ – Խերոնիմո Ռուլի («Մոնպելյե»)` 8.9

Պաշտպաններ – Ֆայտու Մաուսա («Ռեն»)` 8.3, Ջեյմս Տարկովսկի («Բարնլի»)` 8.1, Կոստաս Մանոլաս («Նապոլի»)` 8.2, Դանիել Կարվախալ («Ռեալ Մադրիդ»)` 8.4

Կիսապաշտպաններ – Տեջի Սավանյե («Մոնպելյե»)` 9.2, Իսմաիլա Սարր («Ուոթֆորդ»)` 9.2, Ֆիլիպե Կոուտինյո («Բավարիա»)` 9.3, Հենրիխ Մխիթարյան («Ռոմա»)` 9.5

Հարձակվողներ – Դուվան Սապատա («Ատալանտա»)` 10, Կիլիան Մբապպե (ՊՍԺ)` 10:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000