Որոնել
Արխիվ
04.03.2020  12:14

Ինչպե՞ս պետք է «Լիվերպուլը» գրավի «Ատլետկոյի» դարպասը. Կլոպն օրինակ է բերել «Ման. Սիթիի» գոլը (VIDEO)

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է, թե ինչ ունեն սովորելու «Մանչեսթեր Սիթիից»:

«Օրինակ վերցնենք «Ատլետիկոն»: Նրանք այնպես խաղացին մեզ հետ… թոփ-մակարդակ է, շատ կազմակերպված են գոծում: «Ատլետիկոյի» դեմ մրցելը ֆուտբոլում ամենաբարդ փորձություններից մեկն է:

Նրանց կարելի է գոլ խփել գնդակը ճիշտ գոտիներ տեղափոխելով և լավ փոխանցումով պաշտպանության վերջին գիծն անցնելով: Կատարյալ օրինակ է «Մանչեսթեր Սիթիի» գոլն «Ասթոն Վիլլայի» դեմ Լիգայի գավաթի եզրափակչում: Մոտ 20 յարդից փոխանցում կատարվեց Ֆոդենին, ով բացվեց պաշտպանների թիկունքում և գլխով գնդակն ուղարկեց Ագուերոյին:

Մենք նույնպես նախկինում նման գոլեր խփել ենք: «Ատլետիկոյի» դեմ նման գործողությունները պետք է շատ կիրառենք»,- գերմանացու խոսքեր է մեջբերում Manchester Evening News-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «կարմիրները» 0:1 հաշվով պարտվել են Մադրիդում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000