Որոնել
Արխիվ
03.03.2020  18:58

«Վեսթ Արմենիայի» տնային խաղադաշտը կրկին փոխվեց

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացրել է, որ ՀՀ Առաջին խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ․

 

1․ «Վեստ Արմենիա» - «Մասիս» հանդիպումը մայիսի 23-ից տեխափոխվել է և տեղի կունենա մայիսի 24-ին, սկիզբը՝ 17։00-ին։

 

2․ «Վեստ Արմենիա» ակումբի բոլոր տնային հանդիպումները նախկինում նշանակված Երևանի ֆուտբոլի ակադեմիա մարզադաշտից տեխափոխվել են Ձորաղբյուր մ/հ մարզադաշտ։


Հիշեցնենք, որ Առաջին խմբի առաջատարն աշնանը տնային խաղերը նույնպես անցկացնում էր Ձորաղբյուրում: 

ArmFootball.com



Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000