Որոնել
Արխիվ
28.02.2020  22:44

«Արագած» ՖԱ-ն ներողություն է խնդրել, որ թիմը դուրս չի եկել դաշտ ընդմիջումից հետո

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հերթական սկանդալն է տեղի ունեցել:

Քասախի «Մարզիկ» ստադիոնում կայացած «Արագած» - «Դիլիջան» մրցավեճի ընդմիջումից հետո տանտեերը հրաժարվել են խաղադաշտ դուրս գալ, ինչի մասին ավելի վաղ տեղեկացրել ենք՝ մանրամասնելով իրավիճակը։

Այդ մասին պաշտոնական հայտարարություն է տարածել «Արագածի» մամուլի ծառայությունը։

«Հարգելի երկրպագուներ, «Արագած» ՖԱ-ն ներողություն է հայցում ֆուտբոլային ընտանիքից և «Դիլիջան» ՖԱ-ից 2-րդ խաղակեսին չմասնակցելու որոշման համար:

Տվյալ որոշումը կայացվել է «Արագածի» գլխավոր մարզիչ Յուրի Օկուլի կողմից: Որոշումը կայացվել է ներքին և արտաքին գործոնների հիման վրա: Մենք մեր հերթին կքննարկենք թիմի ներսում կատարվածը:

Այս ամենի առնչությամբ կանկացվի ներքին հետաքննություն, որի արդյունքների մասին կհայտնենք այն ժամանակ, երբ ինչ-որ բան պարզ կլինի»,- գրված է ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000