Որոնել
Արխիվ
28.02.2020  00:32

ԵԼ. 6 թիմեր հաղթահարել են 1/16 եզրափակչի արգելքը (VIDEO)

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում տեղի ունեցան մի շարք պատասխան հանդիպումներ։

«Պորտուն» տանը մրցեց «Բայերի» հետ և զիջեց 1-3 հաշվով (առաջին խաղը՝ 1-2)։

10-րդ րոպեին Լուկաս Ալարիոն առաջ մղեց հյուրերին, 50-րդ րոպեին Կերեն Դեմիրբայը կրկնապատկեց հաշիվը, իսկ 58-րդ րոպեին Կայ Հավերցը հաշիվը դարձրեց խոշոր։ 65-րդ րոպեին Մուսա Մարեգան մեկ գնդակ հետ բերեց, բայց ավելին անել պորտուգալական թիմը չկարողացավ։

Այսպիսով, լևերկուզենցիները 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեցին։

«Էսպանյոլ» - «Վուլվերհեմփթոն»՝ 3-2․ առաջին խաղը՝ 0-4

«Մալմյո» - «Վոլֆսբուրգ»՝ 0-3․ առաջին խաղը՝ 1-2

ԼԱՍԿ - «ԱԶ Ալկմար»՝ 2-0․ առաջին խաղը՝ 1-1

«Բազել» - ԱՊՕԷԼ՝ 1-0․ առաջին խաղը՝ 3-0

«Բաշաքշեհիր» - «Սպորտինգ»՝ 4-1 (հիմնական ժ․՝ 3-1)․ առաջին խաղը՝ 1-3

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Ռոման» նույնպես դուրս է եկել հաջորդ փուլ։ Այսպիսով, 5 թիմեր՝ «Բայերը», «Վուլվզը», «Վոլֆսբուրգը», ԼԱՍԿ-ը «Բազելը» և «Բաշաքշեհիրը» 1/8 եզրափակչում են։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000