Որոնել
Արխիվ
27.02.2020  17:47

Մարադոնա. «Մեսսին կարող է «Նապոլիում» լավ խաղալ, բայց ընդունակ չէ նրան, ինչ ես էի անում»

Լեգենդար Դիեգո Մարադոնան պատասխանել է այն հարցին, թե «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին «Նապոլիում» խաղալու դեպքում ինչ արդյունքների կհասներ:

«Մեսսին կարող է հիանալի խաղալ «Նապոլիում», բայց նա ընդունակ չէ նրան, ինչ ես էի անում: Դա պետք է պարզ լինի: Այդուհանդերձ, ես շատ կուզեի, որ նեապոլցիները Մեսսի ունենային իրենց թիմում»,-  արգենտինացու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Մեսսին մասնակցել է Չեմպիոննեչի լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլի» – «Բարսելոնա» խաղին, որում գոլային գործողությամբ աչքի չի ընկել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000