Որոնել
Արխիվ
27.02.2020  11:24

Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի պատմության փլեյ-օֆֆների տպավորիչ ռեկորդ սահմանեց

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դարձել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում տոնած հաղթանակնեի ռեկորդակիրը:

Կատալոնացին վճռական փուլերում 28 հաղթանակ է տոնել: Նա այդ ցուցանիշով գերազանցել է նախկին առաջատարներ Ալեքս Ֆերգյուսոնին, Ժոզե Մոուրինյուին և Կառլո Անչելոտիին, որոնք 27-ական հաղթանակ ունեն, հայտնում է Opta-ն:

Հիշեցնենք, որ երեկ 49-ամյա մասնագետի թիմը 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ 2:1 հաշվով արտագնա հաղթանակի է հասել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000