Որոնել
Արխիվ
27.02.2020  10:30

Սարրի. «Եթե «Լիոնի» դեմ խաղը լիներ Իտալիայի առաջնությունում, մեր օգտին երկու 11- մետրանոց կնշանակվեր»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Լիոնից» կրած արտագնա պարտությունը (0:1):

«Եթե այս խաղը կայանար Իտալիայի առաջնությունում, Ռոնալդուի և Դիբալայի նկատմամբ խախտումների համար մեր օգտին երկու 11-մետրանոց կնշանակվեր: Եվրոպայում այլ կերպ են դատում, ստիպված ենք հարմարվել:

Երկրորդ խաղակեսում ավելի լավ էինք գործում, բայց Չեմպիոնների լիգայում դա բավական չէ: Չգիտեմ, թե ինչու իմ ֆուտբոլիստներին չեմ կարողանում հասկացնել գնդակի արագ տեղաշարժման կարևորությունը: Դա հիմնարար նշանակություն ունի: Պետք է շարունակենք աշխատել, և վաղ, թե ուշ նրանք դա կհասկանան: Նախորդ մարզման ժամանակ գնդակը երկու անգամ արագ էր տեղաշարժվում, քան այս խաղի: Պետք է հակառակը լինի»,- 61-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000