Որոնել
Արխիվ
26.02.2020  17:48

Հայաստանի առաջնության կոպտության համեմատությունը մյուս երկրների հետ

Ֆուտբոլի հետազոտությունների CIES օբսերվատորիան հաշվարկել է 92 երկրների ազգային առաջնությունների կոպտության ցուցանիշները: Դրանք կազմվել են մրցավարների կողմից ցուցադրվող քարտերի միջոցով: Հաշվարկվել են ընթացիկ մրցաշրջանները և որոշ դեպքերում ավարտվածները (գարուն-աշունի պարագայում):

Հայաստանի Բարձրագույն խումբը կոպտությամբ 33-րդ տեղում է: Առաջնության խաղերի ժամանակ միջինը ցույց է տրվում 5,01 քարտ: Դրանցից 4,74-ը դեղին են, իսկ 0,27-ը` կարմիր:

Ամենակոպիտ առաջնությունը Բոլիվիայում է, որտեղ միջինը 7,01 քարտ է ցույց տրվում, իսկ ամենակոռեկտը Ճապոնիան է` 2,26:

Ակումբների ցանկում միայն մեկ հայկական կա` «Արարատը: Երևանցիները միջինը ստանում են 3,53 քարտ, որոնցից 3,4-ը` դեղին է, իսկ 0,11-ը` կարմիր:

Ամբողջական ցանկը` այստեղ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000