Որոնել
Արխիվ
26.02.2020  14:57

Վենգեր. «Գնաբրին պայմանավորվածություն ուներ «Արսենալի» հետ, բայց «Բավարիան» գողացավ նրան»

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել «Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրիի մասին, ով «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում (3:0) դարձել է դուբլի հեղինակ: Գերմանացին նախկինում հանդես էր գալիս «զինագործների» կազմում:

«Այդ տղան հնարավորությունների գագաթնակետ չունի: Այլ հարց է, թե նա որքանով է պատրաստ դժվարությունները հաղթահարելուն: Սերժն ունի արագություն, հզորություն, տեխնիկա, խելք, բայց պարզ չէր խաղում: Դա էր նրա խնդիրը:

Ես նրան «Վեսթ Բրոմվիչ» ուղարկեցի, բայց դա արդյունք չտվեց: Գնաբրիի հետ համաձայնություն ունեինք, որ կմնա «Արսենալում», սակայն «Բավարիան» պարզապես գողացավ նրան, այնուհետև տվեց Վերդերին: Մենք էինք նրան նախապատրաստել: Ցանկանում էինք նոր պայմանագիր ստորագրել, և կարծում էինք կմնա»,- beIN Sports-ի հետ զրույցում ասել է ֆրանսիացին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000