Որոնել
Արխիվ
26.02.2020  12:34

«Բորուսսիան» պատրաստվում է ռեկորդային գումար վճարել 17-ամյա ֆուտբոլիստի համար

Դորտմունդի «Բորուսսիան» մտադիր է գնել «Ռենի» հենակետային կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային: France Football-ին հայտնի է դարձել, որ գերմանական ակումբը պատրաստ է ֆրանսիացու համար 50-60 միլիոն եվրո վճարել: Դա ռեկորդային գնում կլինի դորտմունդցիների համար:

Նշվում է, որ ռուրյան ակումբը Կամավինգային համոզելու համար մտադիր է նույն տակտիկան կիրառել, որի շնորհիվ կարողացել է գրավել Էրլինգ Հոլանդին: Նրան հրավիրելու են ակումբի ստադիոն և մարզաբազա, ցուցադրելու են տեսանյութեր իրենց երկրպագուների պահվածքից և երաշխավորելու են մշտական խաղային պրակտիկա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել ֆրանսիացուն, որպեսզի Կազեմիրոն փոխարինող ունենա:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000