Որոնել
Արխիվ
26.02.2020  10:36

Գատտի. «Մեսսին թոփ մակարդակում չէ, նույնիսկ Ռոնալդինյոն ավելի լավ ֆուտբոլիստ էր»

Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Գատտին, ով հաճախ է քննադատում Լիոնել Մեսսիին, հերթական համեմատական է անցկացրել «Բարսելոնայի» ֆուտբոլիստի և նախկին մեծագույն խաղացողների միջև:

«Մեսսին շատ է զիջում այն ֆուտբոլիստներին, որոնց տեսել եմ: Նա նույնիսկ թոփ մակարդակում չէ: Իմ ժամանակ լավագույնը Պելեն էր, հետո Դի Ստեֆանոն: Մնացածը զգալի հետ էին:

Ես Մարադոնայի հետ խաղացել եմ Արգենտինայի հավաքականում և «Բոկա Խունիորսում»: Դիեգոն Մեսսիից ուժեղ է, դա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Բացի այդ, կարևոր խաղերի ժամանակ Մարադոնան դրսևորում էր իրեն: Մեսսին այդպես երբեք չի արել:

Նույնիսկ Ռոնալդինյոն Մեսսիից լավ ֆուտբոլիստ էր»,-  El Chiringuito-ի եթերում ասել է արգենտինացին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000