Որոնել
Արխիվ
26.02.2020  11:51

Սարգիս Ադամյան. «Այս մրցաշրջանում այլևս չեմ խաղա»

Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը Բունդեսլիգայի խաղերից մեկի ժամանակ աջ կոճի վնասվածք էր ստացել: Փետրվարի 25-ին Ադամյանը ենթարկվել է վիրահատության:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Սարգիս Ադամյանը խոսել է վնասվածքի և ապաքինման ժամկետների մասին.
«Վնասվածքը ստացել էի խաղերից մեկի ընթացքում: Հետազոտությունը ցույց տվեց, որ անհապաղ վիրահատության կարիք կա, քանի որ աջ կոճիս վրա կրկնակի պատռվածք կար:

Վիրահատությունը լավ անցավ: Դեռ չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի ապաքինման համար, բայց, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում այլևս չեմ կարողանա խաղալ:
Շնորհակալ եմ բոլոր հայ երկրպագուներին` այս դժվար պահին իմ կողքին լինելու և ինձ քաջալերելու համար»,- ասել է հարձակվողը:

Հիշեցնենք, որ մինչև ամառ Հայաստանի հավաքականը հանդիպումներ ունի Ուզբեկստանի և Ղազախստանի ընտրանիների հետ, որոնց Ադամյանը չի մասնակցելու:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000