Որոնել
Արխիվ
26.02.2020  01:58

ՉԼ. 1/8 եզրափակչի խաղում «Բարսելոնան» փրկվեց պարտությունից (VIDEO)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում կայացավ «Նապոլի» – «Բարսելոնա» առաջին խաղը: Արձանագրվեց ոչ-ոքի` 1:1:

30-րդ րոպեին շքեղ հարվածով տանտերերին առաջ մղեց Դրիս Մերտենսը: 57-րդ րոպեին Սերխիո Բուսկետս – Նելսոն Սեմեդու – Անտուան Գրիզման գեղեցիկ կոմբինացիան անվրեպ հարվածով եզրափակեց ֆրանսիացին:

Կատալոնական թիմը հանդիպումն ավարտեց 10 ֆուտբոլիստով: 89-րդ րոպեին Արտուրո Վիդալը կոպիտ խաղաց Մարիու Ռուի նկատմամբ, այնուհետև վիճաբանեց նրա հետ: Այդ դրվագի համար մրցավար Ֆելիքս Բրիխը երկու դեղին քարտ ցույց տվեց չիլիացուն և հեռացրեց խաղադաշտից:

Պատասխան խաղը կկայանա մարտի 19-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000