Որոնել
Արխիվ
25.02.2020  22:02

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի մասին գրառումներն ավելի շատ են եղել, քան Տրամպի ու Բրեքսիտի

«Մանչեսթեր Յունայթեդի» տնօրեն Ռիչարդ Առնոլդը խոսել է սոցցանցերում ակումբի ցուցանիշների մասին, տեղեկացնում է Manchester Evening News-ը:

Նա հայտնել է, որ տրանսֆերային պատուհանի դեդլայնի օրը թիմի նորեկ Օդիոն Իգալոյի մասին Թվիթերում ավելի շատ գրառումներ են կատարվել, քան այդ օրը քննարկվող Դոնալդ Թրամպի իմպիչմենտը և Բրեքսիթը:

Առնոլդը նաև նշել է, որ հունվարին ՄՅՈւ-ի սոցցանցերում 38 միլիոնի հասնող ակտիվություն է եղել ֆուտբոլասերների կողմից:

Հիշեցնենք, որ «կարմիր սատանաները» «Շանհայ Շենհուայից» կես տարով վարձակալել են Իգալոյին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000