Որոնել
Արխիվ
25.02.2020  21:58

Սետյենը կարևոր որոշում է կայացրել Կոուտինյոյի ու Դեմբելեի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը ցանկանում է, որ կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն հաջորդ մրցաշրջանից վերադառնա թիմ: El Chiringuito-ն տեղեկացնում է, որ իսպանացի մասնագետը մեծ հույսեր է կապում «Բավարիայում» հանդես եկող ֆուտբոլիստի հետ:

Բրազիլացին հաջող ելույթներ է ունենում մյունխենցիների կազմում, երբ խաղաժամանակ է ստանում: Բունդեսլիգայի 20 մրցավեճում կիսապաշտպանը 6 գոլ է խփել ու 6 գոլային փոխանցում կատարել:

Միաժամանակ, Սետյենը հույսեր չի կապում վինգեր Ուսման Դեմբելեի հետ և կողմ է նրա տրանսֆերի վաճառքին: Վերջինս հերթական վնասվածք է ստացել և ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գալու:

Միաժամանակ, France Football-ը գրում է, որ Դեմբելեն մտադիր չէ հեռանալ «բլաուգրանայից», որի հետ մինչև 2022 թվականը գործող պայմանագիր ունի: Ֆրանսիացին նաև հասկանում է, որ հաջորդ մրցաշրջանը որոշիչ կդառնա, եթե նա ամռանը պահպանի իր տեղը «կապտանռնագույնների կազմում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000