Որոնել
Արխիվ
25.02.2020  22:46

Բեկալի. «Իմ ֆուտբոլիստները չափազանց հաճախ են սեքսով զբաղվում, դա խանգարում է լավ խաղալ»

«Ստյաուայի» սկանդալային սեփականատեր Ջիջի Բեկալին  հերթական ուշագրավ հայտարարությունն է կատարել:

«Իմ ֆուտբոլիստները չափազանց հաճախ են սեքսով զբաղվում իրենց ընկերուհիների հետ: Դա խանգարում է: Այդ պատճառով նրանք սկսել են վատ խաղալ:

Նայեք Դան Պետրեսկուին: Նրա խաղացողները շաբաթը մեկ անգամ են սեքսով զբաղվում: Նրանք իրենց կանանց նույնիսկ մեկ շաբաթ չեն տեսնում:

Եթե Կոմանը («Ստյաուայի» առաջատարը-խմբ.) «Կինդիայի» հետ մրցավեճից առաջ հանգստանար, այլ կերպ կխաղար: Բայց նա ուրիշ գործերով էր զբաղված»,- ռումինացու խոսքերն է փոխանցում ESPN-ը:

Նշենք, որ Դան Պետրեսկուն գլխավորում է Կլուժը, որը Ռումինիայի առաջնության առաջին տեղում է ընթանում: Ստյաուան չի հաղթել վերջին երեք հանդիպումներում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000