Որոնել
Արխիվ
25.02.2020  20:37

«Սոչին» լուրջ համալրում կստանա. ռեկորդային տրանսֆերը կխաղա Վարդանյանի և Կարապետյանի հետ

«Սոչիի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռուբաշկոն «Спорт-Экспресс»-ի հետ զրույցում հաստատել է, որ ձեռք են բերել «Սթոք Սիթիի» կիսապաշտպան Ժանելի Իմբուլային:

27-ամյա ֆուտբոլիստը 2016 թվականին դարձել է «Սթոք Սիթիի» պատմության ռեկորդային տրանսֆերը: Նրա համար Պորտուն վճարվել է 24 միլիոն եվրո: Կիսապաշտպանը չի հարմարվել նոր թիմին, այդ պատճառով հետագայում վարձավճարով խաղացել է «Թուլուզում» և «Ռայո Վալեկանոյում»: Ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսը նա անցկացրել է «Լեչչեի» կազմում:

Ռուսաստանում տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո «Սոչի» տեղափոխվելու համար նա երկկողմ համաձայնությամբ խզել է անգլիական ակումբի հետ պայմանագիրը և ազատ գործակալ դարձել:

Հիշեցնենք, որ «Սոչիի» ֆուտբոլիստներն են նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը և կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000