Որոնել
Արխիվ
25.02.2020  18:59

Մեսսի՞, թե՞ Մարադոնա. Սետյենը համոզիչ պատասխան է տվել

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» դեմ խաղից առաջ պատասխանել է Լիոնել Մեսսիի և Դիեգո Մարադոնայի միջև համեմատության մասին հարցին:

«Լեոն հիասքանչ ֆուտբոլիստ է: Նա 15 տարի շարունակ, ամեն խաղում անում է այն ինչ տեսնում ենք: Ահա թե որն է նրա տարբերությունը մյուսներից: Ես միշտ նկատել եմ դա: Դեռ երբեք նման ֆուտբոլիստ չենք տեսել:

Ինձ Մարադոնայի խաղը նույնպես դուր էր գալիս, նույնը նաև Կրուիֆինը: Հենց նրանք են մեզ ստիպել սիրել այս մարզաձևը»,- իսպանացու խոսքերն է փոխանցում Marca-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000