Որոնել
Արխիվ
25.02.2020  18:41

Իտալիայի առաջնության կենտրոնական խաղը կանցնի առանց երկրպագուների

Ա սերիայի 26-րդ տուրի շատ խաղեր կորոնավիրուսի վտանգի պատճառով կանցնեն առանց երկրպագուների: Այդ մասին հայտարարել է Իտալիայի սպորտի նախարար Վիչենցո Սպադաֆորան:

 Football Italia-ն տեղեկացնում է, որ առանց հանդիսականների են անցնելու այն քաղաքներում նախանշված հանդիպումները, որտեղ վիրուսի տարածումն արդեն գրանցվել է կամ կարող է վտանգավոր լինել: Նման վայրերից մեկը Թուրինն է, որտեղ պետք է կայանա չեմպիոնական պայքարի կարևորագույն` «Յուվենտուս» – «Ինտեր» հանդիպումը: Այն կանցկացվի մարտի 1-ին:

Հետևաձգվել են նաև հետևյալ հանդիպումները.

«Ուդինեզե» – «Ֆիորենտինա» (փետրվարի 29)

«Միլան» – «Ջենոա» (մարտի 1)

«Սասուոլո» – «Բրեշիա» (մարտի 1)

«Պարմա» – ՍՊԱԼ (մարտի 1)

«Սամպդորիա» – «Վերոնա» (մարտի 2)

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Ինտեր» – «Լյուդոգորեց» խաղը նույնպես կանցնի առանց երկրպագուների:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000