Որոնել
Արխիվ
24.02.2020  23:46

«Ինտերը» պատրաստ է վճարել «Ռոմայի» առաջատարներից մեկի հրաժարագինը

«Ինտերը» հետարքրքված է «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի ծառայություններով, հաղորդում է Football Italia-ն։

Աղբյուրը տեղեկացնում է, որ միլանյան ակումբը դիտարկում է իտալացուն ձեռք բերելու տարբերակը գալիք ամռանը։ «Ռոմայի» հետ նրա պայմանագրում հրաժարագինը կազմում է 30 մլն եվրո, որը պատրաստ է վճարել «Ինտերը»։

23-ամյա Պելեգրինին «Ռոմայի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000