Որոնել
Արխիվ
24.02.2020  23:18

Պիկե. ««Բարսելոնան» ՉԼ-ում հաղթելու ֆավորիտ չէ»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» հետ արտագնա խաղից առաջ նշել է, որ կատալոնական թիմը ՉԼ-ն հաղթելու ֆավորիտ չէ։

«Առաջ մենք Չեմպիոնների լիգայում հաղթողի ֆավորիտ էինք, բայց հիմա այդպես չէ։

Կշարժվենք առաջ քայլ առ քայլ։ Սկզբից՝ «Նապոլին»․․․ Շատ օրինակներ կան, երբ մեզ լավ ենք դրսևորել փլեյ-օֆֆ-ում, իսկ հետո ձախողվել ենք։ 

Երբեք չենք մոռանա «Ռոմայից» և «Լիվերպուլից» կրած պարտությունները։ Դրանք շատ ցավոտ էին մեզ համար։ Բայց, անգամ ամենավատ պարտությունից պետք է փորձել քաղել դրականը և գնալ առաջ։ Գիտենք, որ կարող ենք հաղթահարել դա։ Վերջին շրջանում ինչ-որ բան սովորել ենք»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000