Որոնել
Արխիվ
24.02.2020  22:29

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Լեչեի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Ա սերիայի 25-րդ տուրում «Ռոման» 4-0 հաշվով ջախջախել է «Լեչեին», որտեղ գոլի և արդյունավետ փոխանցում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հայ ֆուտբոլիստն առաջ է անցել 3 թեկնածուներից՝ Էդին Ջեկոյից, Չենգիզ Ունդերից և Ալեքսանդր Կոլարովից՝ ճանաչվելով հանդիպման լավագույն խաղացող։ Այդ մասին տեղեկացնում է հռոմեացիների թվիթերյան էջը։

Նշենք, որ Հենրիխն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում արդեն 5 գոլ է խփել։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000