Որոնել
Արխիվ
24.02.2020  18:30

Գատուզո. «Մեսսին այնպիսի բաներ է անում, որը հնարավոր է կրկնել միայն PlayStation-ով»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է «Բարսելոնայի» արգենտրնացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։

Հիշեցնենք, որ վաղը Գատուզոյի թիմը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում տանը կմրցի «Բարսելոնայի» հետ։ Խաղը նախատեսված է կեսգիշերին։

«Լրատվամիջոցներում կարդում եմ, թե մենք պետք է վերահսկենք Մեսսիին։ Բայց հարցը միայն դա չէ․․․

Լորենցո Ինսինյեն հայտարարել է, որ Մեսսին հիանալի խաղացող է։ Չնայած, նա ոչ միայն դաշտում է լավը։ Եթե նայենք նրա ողջ կարիերային՝ կարելի է ասել, որ Լեոն մեծագույն ֆուտբոլիստ է։

Մեսսին այնպիսի բաներ է անում, որը հնարավոր է կրկնել միայն PlayStation-ով։ Նա, արդեն երկար տարիներ, լավագույնն է աշխարհում»,- Գատուզոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000