Որոնել
Արխիվ
24.02.2020  13:53

Կորոնավիրուսի պատճառով «Բարսելոնան» պետք է ստուգում անցնի, Ա սերիայի հաջորդ տուրը հարցականի տակ է

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» փետրվարի 25-ին հյուրընկալվելուէ  «Նապոլիին»:

ESPN-ը տեղեկացնում է, որ կատալոնական ակումբի բոլոր ֆուտբոլիստները և աշխատակազմը Նեապոլ ժամանելուց հետո մարմնի ջերմաստիճանի խիստ ստուգման են ենթարկվելու: Եթե նրանց մոտ բարձր ջերմաստիճան հայտնաբերվի, տեղափոխվելու են հիվանդանոց: Նրանց թույլ չի տրվի մեկնել մարզադաշտ:

Անվտանգության նման քայլերի պատճառ է դարձել Իտալիայում կորոնավիրուսի տարածումը: Դրա հետևանքով երկրի հյուսիսում նախատեսված բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում Ա սերիայի հանդիպումները, հետաձգվել են:

Սպասվում է, որ կհետաձգվի առաջնության հաջորդ տուրը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000