Որոնել
Արխիվ
24.02.2020  00:19

Մխիթարյան. «Ֆիզիկապես լավ վիճակում եմ, աշխատում եմ յուրաքանչյուր մարզման ընթացքում»

«Ռոման» Ա սերիայի 25-րդ տուրում 4-0 հաշվով հաղթեց «Լեչեին»։ Այդ խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մեկնաբանել է իր թիմի վստահ խաղը։ 

«Սա շատ կարևոր հաղթանակ էր մեզ համար։ Պետք է վստահություն ձեռք բերենք և խաղանք այնպես, ինչպես դա անում էինք մրցաշրջանի սկզբում։

Հավատում ենք, որ կկարողանանք տեղ զբաղեցնել լավագույն քառյակում։ Պետք է մտածենք հաջորդ խաղի մասին, որպեսզի կենտրոնանանք արդյունքի վրա։ Չպետք է մտածենք, թե մնացել է 13 խաղ․․․ Հիմա կենտրոնանալու ենք «Գենտի» հետ խաղի վրա, հետո՝ «Կալյարիի»։ Կարծում եմ՝ թիմը վերադարձրել է մարզավիճակը, բայց մենք պետք է շատ աշխատանք։

Ֆիզիկական վիճակս լավ է, բայց շարունակում եմ աշխատել յուրաքանչյուր մարզման ընթացքում։ Մենք պետք է կատարելագործվենք ամեն օր»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Siamolaroma.it-ը՝ հղում կատարելով Roma TV-ին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000