Որոնել
Արխիվ
23.02.2020  20:10

ՄՅՈւ-ն և «Վուլվերհեմփթոնը» հաղթեցին նույն հաշվով (VIDEO)

ԱՊԼ-ի 27-րդ տուրում տեղի ունեցան 2 հանդիպումներ։

«Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդում» ընդունեց «Ուոթֆորդին» և հաղթեց խոշոր՝ 3-0 հաշվով։

42-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշը հաջող իրացրեց իր իսկ վաստակած 11 մետրանոցը, 58-րդ րոպեին Անտոնի Մարսիալը գեղեցիկ գոլով կրկնապատկեց այն, 75-րդ րոպեին էլ Մեյսոն Գրինվուդը հաշիվը դարձրեց խոշոր։

ՄՅՈւ-ն վաստակեց 41 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Ուոթֆորդը» 24 միավորով 19-րդն է։

Տուրի մյուս խաղում «Վուլվերհեմփթոնը» նույն՝ 3-0 հաշվով հաղթեց «Նորվիչին»։

19 և 30-րդ րոպեներին Դիեգո Ժոտան աչքի ընկավ՝ դառնալով դուբլի հեղինակ, իսկ 50-րդ րոպեին Ռաուլ Խիմենեսը ձևակերպեց վերջնական հաշիվը։

Այսպիսով, «Վուլվզը» վաստակեց 39 միավոր և զբաղեցնում է 8-րդ տեղը, իսկ «Նորվիչը» 18 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000