Որոնել
Արխիվ
23.02.2020  19:31

AS. Հայտնի է՝ որքան բաց կթողնի Էդեն Ազարը վնասվածքի պատճառով

«Ռեալի» վինգեր Էդեն Ազարը Լա լիգայի 25-րդ տուրի «Լևանտեի» հետ արտագնա խաղում (0-1) վնասվածք է ստացել։

AS պարբերականը տեղեկացնում է, որ 29-ամյա բելգիացու վնասվածքը լուրջ է և բաց կթողնի 2 ամսից ավելի։

Դեռ պաշտոնական տեղեկություն չկա, թե երբ Ազարը կկարողանա դաշտ վերադառնալ։ Միայն հայտնի է, որ ֆուտբոլիստը վնասել է աջ ոտքի կոճը։

Հիշեցնենք, որ Էդենը վերջերս էր ապաքինվել ծանր վնասվածքից, որի պատճառով երկար ժամանակ չէր խաղում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000