Որոնել
Արխիվ
23.02.2020  18:59

«Լացիոն» գոլառատ խաղում առավելության հասավ «Ջենոայի» նկատմամբ (VIDEO)

Ա սերիայի 25-րդ տուրում «Լացիոն» հյուրընկալվելիս մրցեց «Ջենոայի» հետ և հաղթեց 3-2 հաշվով։

2-րդ րոպեին Ադամ Մարուշիչն առաջ մղեց հռոմեական թիմին, իսկ 51-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն կրկնապատկեց հաշիվը։ 57-րդ րոպեին Ֆրանչեսկո Կասատան մեկ գոլ հետ բերեց, բայց 71-րդ րոպեին Դանիլո Կատալդին վերականգնեց 2 գոլի առավելությունը։ Այնուամենայնիվ, խաղի վերջնամասում 89-րդ րոպեին, Կրիշիտոն 11 մետրանոցից հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի, բայց դաշտի տերերն ավելին անել չկարողացան։

Այսպիսով, «Լացիոն» վաստակեց 59 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Յուվենտուսին» զիջելով 1 միավորով, իսկ «Ջենոան» 22 միավորով 18-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000