Որոնել
Արխիվ
22.02.2020  21:01

Մեսսիի փայլն ու Բրեյտվեյտի հաջող նորամուտը. «Բարսելոնան» ջախջախեց «Էյբարին» (VIDEO)

Լա լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունեց «Էյբարին» և հաղթեց 5-0 հաշվով։

14, 37, 40, 88-րդ րոպեներին աչքի ընկավ Լիոնել Մեսսին՝ դառնալով պոկերի հեղինակ, իսկ 89-րդ րոպեին Արտուր Ռամոսը խփեց իր թիմի 5-րդ գոլը։ Նշենք, որ վերջին 2 գոլերում ակտիվ մասնակցություն ունեցավ փոխարինման մտած Մարտին Բրեյտվեյտը, ով նորամուտն անցկացրեց կատալոնական թիմում։

«Բարսելոնան» վաստակեց 55 միավոր և առայժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ տուրի հանդիպումը չանցկացրած «Ռեալից» առաջ անցնելով 2 միավորով։ «Էյբարը» 24 միավորով 16-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000