Որոնել
Արխիվ
22.02.2020  19:07

Նեյմարը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ, հաղորդում է Goal.com-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ փարիզյան ակումբը պատրաստ է բարձրացնել 28-ամյա բրազիլացու աշխատավարձը և նոր պայմանագիր կնքել նրա հետ։ Հիմա նա շաբաթական ստանում է մոտ 600 հազար եվրո։ Նեյմարը որոշել է չլքել Փարիզը։

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000