Որոնել
Արխիվ
22.02.2020  14:56

Պաշտոնական. Ալոյանը Հայաստանից տեղափոխվեց ռուսական ակումբ (PHOTO)

«Ալաշկերտից» հեռացած կենտրոնական պաշտպան Կիրիլ Ալոյանը պայմանագիր է կնքել «Ենիսեյի» հետ: Այդ մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:

«Զենիթի» սանը 2019 թվականի ամռանն էր միացել երևանյան ակումբին, սակայն այդպես էլ չհաստատվեց գլխավոր թիմում: Նա հունվարից փորձաշրջան էր անցնում իր նոր թիմի կազմում:

«Ենիսեյ» է տեղափոխվել նաև Երևանի «Արարատից» հեռացած կիսապաշտպան Սերգեյ Կարետնիկը:

Հիշեցնենք, որ «Կրասնոյարսկի» թիմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000