Որոնել
Արխիվ
22.02.2020  11:45

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Աշխարհի չեմպիոնը դարձավ Ալեքսանդր Կարապետյանի և Էրիկ Վարդանյանի թիմակիցը

Ռուսաստանի Պրեմյեր լիգան պաշտոնապես «Սոչիի» հայտացուցակում է ընդգրկել կենտրոնական պաշտպան Ադիլ Ռամիին: Ավելի վաղ ֆրանսիացու գործակալ Ռուբեն Ռուիսը հայտնել էր, որ ակումբն ու 34-ամյա ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը գործող պայմանագիր են ստորագրել:

Ռամին պայմանագիր ուներ «Ֆեներբախչեի» հետ, սակայն երկկողմ համաձայնությամբ այն խզել են, որպեսզի նա ազատ խաղացողի կարգավիճակով միանա ռուսական թիմին:

Հիշեցնենք, որ ֆրանսիացին 2018 թվականին աշխարհի չեմպիոն է դարձել հենց Ռուսաստանում: Նա նախկինում հանդես է եկել նաև «Մարսելի», «Սևիլյայի», «Միլանի», «Վալենսիայի», «Լիլի» և «Էտուալի» կազմում:

«Սոչիում» Ռամին դառնալու է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանի և Էրիկ Վարդանյանի թիմակիցը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000