Որոնել
Արխիվ
21.02.2020  23:38

ՊՍԺ-ն Տուխելին փոխարինելու համար 2 թեկնածու ունի

ՊՍԺ-ն գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելին փոխարինելու տարբերակներ է փնտրում, հաղորդում է հայտնի լրագրող Նիկոլո Սկիրան։

Նշվում է, որ գլխավոր թեկնածուն «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին է, ում թեկնածությունը պաշտպանում է փարիզյան ակումբի տնօրեն Լեոնարդոն։

«Յուվենտուսը» ներկայումս մարզող Մաուրիցիո Սարին նույնպես դիտարկվում է ակումբի ղեկավարության կողմից։

Նշենք, որ Տուխելի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև գալիք ամառ։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Տուխելի ապագան ակումբում կախված է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում փարիզցիների ելույթներից։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000