Որոնել
Արխիվ
21.02.2020  21:49

«Սոչին» մոտ է հանրաճանաչ ֆուտբոլիստին ձեռք բերելուն

Rmsport-ը տեղեկացնում է, որ ՌՊԼ-ում հանդես եկող «Սոչին» մոտ է 2018 թվականին աշխարհի չեմպիոն դարձած ֆրանսիացի պաշտպան Ադիլ Ռամիին ձեռք բերելուն։

Ռամին առավել հայտնի է «Միլանում», «Լիլում», «Վալենսիայում», «Սևիլյայում» և «Մարսելում» հանդես գալու տարիներից։

Այսօր՝ փետրվարի 21-ին, 34-ամյա խաղացողը պաշտոնապես լքել է թուրքական «Ֆեներբախչեն»։ Նշվում է, որ Ռամիի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարում ռուսական ակումբի հետ։

Հիշեցնենք, որ «Սոչիի» խաղացողներ են նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն ու կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը, ով ծանր վնասվածքից ապաքինվելու փուլում է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000