Որոնել
Արխիվ
21.02.2020  20:55

Արամ Ոսկանյան. «Չի բացառվում, որ հայ ֆուտբոլիստների հրավիրենք «Ատիրաու»»

Հայաստանի ճանաչված մարզիչներից մեկը` Արամ Ոսկանյանը, երեկ պաշտոնապես գլխավորեց ղազախական «Ատիրաուն»: Նոր նշանակումից հետո 44-ամյա մասնագետն առաջին հարցազրույցը տվեց ArmFootball.com-ին:

- Ինչպե՞ս առաջացավ Ղազախստան տեղափոխվելու տարբերակը:

- ԵԱՏՄ անդամ երկրների ֆուտբոլիստներին լեգիոների կրագավիճակից հանելու օրենքի ընդունումից հետո Հայաստանի նկատմամբ Ղազախստանում հետաքրքրությունն ավելի է մեծացել: Դա վերաբերվում է ոչ միայն ֆուտբոլիստներին, այլ նաև մարզիչներին: Երբ «Ալաշկերտի» հետ Անթալիայում էի, առաջարկ ստացա «Ատիրաուի» ղեկավարներից. հատիպեցինք, բանակցեցինք և համաձայնության հասանք:

- Հասցրե՞լ էին ծանոթանալ Ձեր աշխատանքին:

- Դիտել էին «Ալաշկերտի» խաղն «Օրդաբասիի» (1:1) հետ և շատ տպավորվել: Ասացին, որ շատ լավ թիմ ունենք:

- Ինչո՞վ Ձեզ գրավեց այդ տարբերակը:

- Առաջին հերթին, լուրջ նպատակով: «Ատիրաուն» մտադիր է անմիջապես վերադառնալ Պրեմյեր լիգա: Ակումբի ղեկավարությունը նույնպես պատրաստ է լուրջ քայլերի գնալ դրա համար: Սա մեծ պատմություն ունեցող ակումբ է:

- Ձեր պայմանագիրը մինչև ե՞րբ է գործում:

- Մինչև մեկնարկող մրցաշրջանի ավարտը (նոյեմբեր):

- Այն երկրաձգելու տարբերակ նախատեսվա՞ծ է: Օրինակ` Պրեմյեր լիգա մտնելու դեպքում:

- Մրցաշրջանի ավարտից հետո կանդրադառնանք այդ հարցին: Այժմ իմ մտքերը միայն թիմի ու մեր առջև դրված խնդիրները լուծելու մասին են:

- Մարզիչները սովորաբար նախընտրում են թիմի հետ ամբողջական նախապատրաստական շրջան անցնել: «Ատիրաուն» արդեն երրորդ հավաքն է անցնկացնում, իսկ մրցաշրջանի մեկնարկին քիչ ժամանակ է մնում: Կհասցնե՞ք լիարժեք նախապատրաստել թիմին:

- Իհարկե, ժամկետների հարցում խնդիրներ ունեք: Ամեն ինչ կանենք, որ հասցնենք: Պրեմյեր լիգայի համեմատ Առաջին լիգան ավելի ուշ է մենարկելու` ապրիլին: Մինչև այդ հանդես կգանք Գավաթի խաղարկությունում, որը սկսելու է մարտի կեսերին:

- Թիմին ծանո՞թ եք:

- Նոր եմ սկսել: Դեռ մեկ մարզում եմ անցկացրել, ծանոթանում եմ ֆուտբոլիստների հնարավորություններին: Մինչև պայմանագիր ստորագրելը հասցրել եմ ուկրաինական «Ալեքսանդրիայի» դեմ ընկերական խաղը (2:0) դիտել: Գիտեմ, որ հանդիպել են նաև հայկական «Նոայի» (1:1) հետ: Ամուր թիմ է, հիմնական կորիզը պահպանվել է: Այդուհանդերձ, սելեկցիա պետք է կատարվի: Մարզական տնօրեը պատրաստակամություն է հայտնել օգնել այդ հարցում:

- Թիմ ուժեղացնելու համար հայ ֆուտբոլիստներ հրավիրելո՞ւ եք:

- Չի բացառվում: Առաջին լիգայում թույլատրվում է 3 լեգիոներ հայտավորել, և այդքան էլ հիմա թիմում կան: Բարեբախտաբար, ԵԱՏՄ անդամ երկրներից ու Հայաստանից հրավիրվածները լեգիոներ չեն համարվի: Բացի այդ, թիմում նաև ղազախ այլ ֆուտբոլիստներ փորձաշրջան կանցնեն:

- Ձեր օգնականն է լինելու Մանուկ Սարգսյանը: Նա ինչի՞ համար է պատասխանատու լինելու:

- Հիմանակնում` տեսավերլուծություն, թեորիայի և մարզումային գործընթացի:

- Ինչո՞ւ Հայաստանից միայն նրան ընդգրկեցիք Ձեր շտաբում:

- Ակումբն ինձ հնարավորություն է տվել երկու օգնական բերել ինձ հետ, սակայն այս պահին Մանուկն էլ բավարար է: Ակումբում մնացել են ֆիզպատրաստության ու դարպասապահների մարզիչները:

- Սա մարզչական կարիերայում Ձեր առաջին արտասահմանյան փորձն է: Շա՞տ սպասված պահ էր:

- Իրոք շատ էի սպասել:

- Անակնկա՞լ էր:

- Ոչ, որովհետև դեռ մեկ տարի առաջ ղազախական այլ ակումբից տարբերակ կար, սակայն վերջում չստացվեց: Ղազախստանում ինձ լավ են ճանաչում (առաջնության նախկին ռմբարկուներից է-խմբ.), այդ պատճառով, այնտեղից առաջարկն անակնալ չէր:

- «Ալաշկերտն» ինչպե՞ս արձագանքեց Ձեր հեռանալուն:

- Շնորհակալ եմ պարոն Նավոյանին, որ համաձայնեց բաց թողնել: Նա ուզում էր, որ մնայի, բայց ընդառաջեց: Շնորհակալ եմ նաև ակումբի մյուս անդամներին ու ֆուտբոլիստներին: Հենց «Ալաշկերտի» հեղինակությունն ու որակյալ խաղն էր պատճառը, որ հրավեր ստացա այլ երկրից:

- Առանց Ձեզ «Ալաշկերտի» համար դժվար կլինի…

- «Ալաշկերտը» կախված չէ անձերից: Շատ լավ թիմ ունի, հիանալի սելեկցիա է կատարվել, լավ մարզիչներ կան: Իմ հեռանալը մեծ ազդեցությություն չի ունենա:


Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000