Որոնել
Արխիվ
20.02.2020  15:47

Պաշտոնական. Հայ ֆուտբոլիստին մրցակցությունը պարտված լեգիոները հեռացավ «Լոռիից»

«Լոռին» ու լեհ դարպասապահ Դաննի Էլ-Հագեն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այդ մասին հայտնում է վանաձորցիների մամուլի ծառայությունը:

«Լոռի» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Էլ-Հագեին կատարած աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն մաղթել կարիերայի հետագա ընթացքում։

Հիշեցնենք, որ լիբանանյան արմատներով դարպասապահը 2019 թվականի ամռանն էր միացել վանաձորցիներին: Այդուհանդերձ, նա թիմի առաջին համար դառնալու համար պայքարում պարտվեց երիտասարդ Վարդան Շահատունուն և այդպես էլ պաշտոնական խաղի չմասնակցեց:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000