Որոնել
Արխիվ
20.02.2020  10:27

Վենգերի առաջարկած խաղից դուրս վիճակի նոր կանոնը հնարավոր չէ կիրառել մինչև 2021 թվականը

Ֆուտբոլային ասոցիացիաների միջագային ժողովի (IFAB), որը զբաղվում է ֆուտբոլի կանոնների հաստատմամբ, կողմից գլխավոր քարտուղար Լուկաս Բուրդը մեկնաբանել է Արսեն Վենգերի առաջարկը խաղից դուրս վիճակի օրենքը փոխելու վերաբերյալ: «Արսենալի» նախկին մարզիչը, ով ներկայումս ՖԻՖԱ-ում ֆուտբոլի զարգացման բաժնի ղեկավարն է, առաջարկել էր խաղից դուրս չգրանցել, եթե հարձակվող թիմի խաղացողի մարմնի այն մասերից մեկը, որով նա կարող է գոլ խփել, վերջին պաշտպանին հավասար է: Մարմնի մյուս մասերը կարող են առաջ լինել, ինչն ապագայում կբացառի սանտիմետրանոց խաղից դուրս վիճակները:

«Մենք խիստ ընթացակարգ ունենք, ըստ որի ցանկացած առաջարկ պետք է կատարվի մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը: Դրանից հետո որոշում է կայացնում տարին մեկ անկացվող ժողովի ժամանակ:

Ես գնահատական չեմ տալիս այդ առաջարկին, միգուցե լավն է, բայց հիմա այն անհնար է հաստատել: Օրենքը կարող է քննարկվել միայն նոյեմբերի 1-ից հետո և եթե հաստատվի, կսկսի գործել 2021 թվականի ամռանից հետո: Բնականաբար, Եվրո-2020-ը և ակումբային հաջորդ մրցաշրջանը կանցկացվեն ներկայիս կանոններով»,- Բուրդի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000