Որոնել
Արխիվ
20.02.2020  11:11

MD. «Բարսելոնան» նոր հարձակվող է գնել

«Լեգանեսի» հարձավող Մարտին Բրեթուեյթը կարիերան շարունակելու է «Բարսելոնայում»:

Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ կատալոնական ակումբն արդեն ձեռք է բերել 28-ամյա ֆուտբոլիստին և այդ մասին տեղեկացրել է Լա Լիգային: Վճարվելու է դանիացու հրաժարագինը, որը կազմում է 18 միլիոն եվրո:

Բրեթուեյթն մադրիդյան ակումբին հայտնել է, որ գումարային փոխանցումը կուղարկվի այսօր: Հրաժարագնի վճարման դեպքում գնորդ ակումբը գումարը փոխանցում է ֆուտբոլիստի հաշվին, իսկ վերջինս` ներկայիս ակումբին:

Սպասվում է, որ այսօր կկայանա հարձակվողի շնորհանդեսը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնային» թույլ են տվել նոր ֆուտբոլիստ ձեռք բերել Ուսման Դեմբելեի ծանր վնասվածքի պատճառով: Լա Լիգայի կանոններով` եթե որևէ ֆուտբոլիստ 5 կամ ավելի ամսով շարքից դուրս է մնում, նրա փոխարեն թույլ է տրվում Պրիմերայից կամ Սեգունդայից նոր ֆուտբոլիստ ձեռք բերել, անկախ նրանից, որ տրանսֆերային պատուհանը փակ է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000