Որոնել
Արխիվ
19.02.2020  18:50

«Արսենալն» իր երիտասարդ տաղանդին երկարաժամկետ պայմանագիր կառաջարկի

«Արսենալը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել 18-ամյա վինգեր Բուկայո Սակային։ Այդ մասին տեղեկացնում է Mirror-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ լոնդոնցիները մտադիր են երկարաժամկետ պայմանագիր կնքել Սակայի հետ՝ նախատեսված 5 տարով։

Ֆուտբոլիստի ներկայիս համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ։

Նշենք՝ ընթացիկ մրցաշրջանում Բուկայոն մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ նրան ցանկանում են ձեռք բերել «Լիվերպուլը» և ՄՅՈւ-ն։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000