Որոնել
Արխիվ
19.02.2020  13:26

Կասսիլյասն իր ակումբին հայտնել է` ավարտում է կարիերան, որ ԻՖՖ-ի նախագահ դառնա

«Պորտուի» նախագահ Ժորժե Պինտու դա Կոշտան հայտարարել է, որ թիմի դարպասապահ Իկեր Կասսիլյասն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան, որպեսզի մասնակցի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահական ընտրություններին:

«Մինչև իր թեկնածության մասին հայտարարելը, Իկերը ժամանեց Պորտու, որպեսզի ընթրի ինձ հետ և հայտնի իր որոշման մասին: Շատ երջանիկ էի: Ակումբի նկատմամբ նման վերաբերմունքը հուզեց ինձ»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում O Jogo-ն:

Հիշեցնենք, որ ԻՖՖ-ի նախագահի պաշտոնի համար «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը մրցակցելու է ներկայիս նախագահ Լուիս Ռուբիալեսի հետ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000