Որոնել
Արխիվ
19.02.2020  10:28

Կլոպը շատ պատճառներով դժգոհ է. ««Ատլետիկոն» նաև գոհ կլիներ 0:0 հաշվից»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած արտագնա պարտությունը (0:1):

«Սա այն չէր, ինչ մենք սպասում էինք, բայց արդեն ավարտվել է: Իհարկե, պատրաստ էինք նման պայքարի ու մթնոլորտի: Հաշիվը ընդամենը 0:1 է ընդմիջման դրությամբ, որը շատ երկար է տևելու, իսկ երկրորդ կեսը կանցկացվի մեր խաղադաշտում:

Մեզ չբավարարեց մրցակցի տուգանայինի մատույցներում հաջող խաղը: Նրանք մեծ ուժերով էին պաշտպանվում: Դժվար է արդյունքի հասնել, երբ 0:1 հաշվով զիջելիս ես լինում մի թիմի, որը միայն մտածում է պաշտպանվելու մասին: Նրանք  նաև գոհ կլինեին 0:0 հաշվից:

Մանեին ստիպված փոխարինեցի, որովհետև նրան նշանի տակ էին առել: Նրանք ամեն ինչ անում էին, որ Սադյոն երկրորդ դեղին քարտը ստանա, և դա դեռ մինչև ընդմիջում: Մրցավարը պետք է շատ ուժեղ բնավորություն ունենա նման խաղում աշխատելու համար: «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները միայն առաջին կեսում երեք անգամ առանց հպման ընկան խոտածածկին:

Իմ դեղին քա՞րտը: Դա ծիծաղելի է:

«Ատլետիկոյին» սպասում ենք «Էնֆիլդում»»,- գերմանացու խոսքերն է մեջբերում BT Sport-ը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000