Որոնել
Արխիվ
18.02.2020  23:38

2 խաղում համոզեց. Վարձակալած ֆուտբոլիստի տրանսֆերը գնել են ժամկետից շատ շուտ

Դորտմունդի «Բորուսսիան» պաշտոնապես հայտարարել է, որ գնել է կիսապաշտպան Էմրե Ջանի ամբողջական տրանսֆերը:

Գերմանացիները հունվարին էին «Յուվենտուսից» վարձակալել 26-ամյա ֆուտբոլիստին, սակայն նա 2 խաղում համոզել է ակումբի ղեկավարությանը և նրանք որոշել են մինչև ամառ չսպասել:

Այդուհանդերձ, դորտմունդցիների ու Ջանի միջև 4 տարվա պայմանագիրն ուժի մեջ է մտնելու ամռանը, իսկ մինչև այդ նա համարվելու է վարձակալած ֆուտբոլիստ:

Տրանսֆերը կազմել է 25 միլիոն եվրո:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000