Որոնել
Արխիվ
18.02.2020  18:22

«Բարսելոնան» ակտիվացնում է հրաժարագինը. 28-ամյա հարձակվողը տեղափոխվում է Կատալոնիա

«Բարսելոնան» վերջապես կողմնորոշվեց նոր հարձակվողի հարցում: Կատալոնական ակումբն ակտիվացնելու է «Լեգանեսի» ֆուտբոլիստ Մարտին Բրեթուեյթի հրաժարագինը, հայտնում է Cadena Cope-ն: Տրանսֆերը կազմելու է 20 միլիոն եվրո:

«Բլաուգրանան» արտահերթ գործարք կատարելու հրավունք է ստացել Ուսման Դեմբելեի ծանր վնասվածքի պատճառով, ով բաց է թողնելու մոտ 6 ամիս: Ուշագրավ է, որ «Լեգանեսն» իրավունք չի ունենա 28-ամյա դանիացուն փոխարինող հրավիրել:

Իսպանիայի ընթացիկ առաջնության 24 խաղում Բրեթուեյթը 6 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000